12 հուլիսի 2012 - 21:39 AMT
Կիպրոսը բողոքում է իր գազի հանքավայրերի մոտ Թուրքիայի ռազմա-ծովային վարժանքներ անցկացնելու դեմ

Կիպրոսը դիմել է ՄԱԿ-ին` բողոքելով Թուրքիայի անցկացրած ռազմածովայի վարժանքների դեմ: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆանոս Ստեֆանուն:

Ստեֆանուի խոսքով, «այսօր վարժանքներն անցնում էին բացառապես Կիպրոսի տնտեսական գոտու շրջանում` կղզու հարավում»:

Ընդ որում, ըստ նրա թուրքական իշխանությունները Կիպրոսին չեն նախազգուշացրել իրենց մտադրության մասին: