Աֆղանստանի Սամանգան գավառում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած պայթյունից շուրջ 20 մարդ է զոհվել, 40-ը վիրավորվել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Ըստ իշխանությունների, պայթուցիկ սարքը հարսանեկան արարողության ժամանակ գործի է դրել մահապարտ ահաբեկիչը: Պայթյունի հետևանքով զոհվել է նաև խորհրդարանի պատգամավոր Ահմադ Խան Սամանգանին, որի դստեր հարսանիքն էր: Զոհերի թվում կան նաև այլ պետական ծառայողներ: