ՊՆ սկսել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի կազմավորումը![]() 14 հուլիսի 2012 - 17:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի լիազորությունների եռամյա ժամկետը լրանալու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է հաջորդ ժամկետի համար խորհրդի կազմավորման գործընթաց: Ինչպես հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից, հասարակական խորհրդի կազմավորումն իրականցվում է կամավորության սկզբունքով` հասարակական կազմակերպությունների, միավորումների, քաղաքացիական նախաձեռնությունների կողմից խորհրդի անդամի թեկնածուների առաջադրման միջոցով: Հասարակական խորհրդի անդամ կարող են լինել քսանհինգ տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր չեն խուսափել ժամկետային զինվորական ծառայությունից և պաշտոններ չեն զբաղեցնում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |