ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄՔ ԿԴՐՍԵՎՈՐԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ15 մարտի 2003 - 18:08 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները քաղաքական կամք կդրսեվորեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արկա» գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Էլիզաբեթ Ջոնսը` օրերս հանդես գալով Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում զեկույցով` ամերիկա-եվրոպական կապերը թեմայով: Նրա խոսքերով «այս տարին Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրությունների ժամանակ է, այդ պատճառով էլ կողմերից ոչ մեկը համաձայն չի գնալ բարդ փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում»: Պետքարտուղարի օգնականը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համապարփակ եւ երկուստեք ընդունելի լուծման որոնումը: Անվանելով Կովկասը եւ Կենտրոնական Ասիան դեպի արեւելք ընդլայնվող ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության «նոր հարեւաններ»` Է.Ջոնսը նշել է, որ ԱՄՆ-ն ձգտում է ավելի ակտիվ աշխատել այդ պետությունների հետ ՆԱՏՕ-ի մերձեցման համար, որոնք գտնվում են միջազգային ահաբեկչության դեմ պատերազմի առաջնային գծում: «Այդ պետությունները Եվրոպայի կայուն, ժողովրդավարական եւ զարգացող անդամներ դարձնելու համար, ԵՄ-ն պետք է ցուցաբերի ինչպես քաղաքական, այնպես էլ` ֆինանսական օգնություն այնտեղ ընթացող բարեփոխումներին»,-ասել է է. Ջոնսը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Ըմբիշ Գասպար Տերտերյանը՝ Մ20 ԵԱ փոխչեմպիոն, Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր Նովի Սադում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին |