ԲԱՔՎԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱԿ-ՈՒՄ «ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ» ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՎ Է, ԳՏՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ

PanARMENIAN.Net - «Բաքվի նախաձեռնությունը «գրավյալ տարածքների» հարցի վերաբերյալ հերթական քաղաքական դավ է»,-հայտարարել է ղարաբաղցի քաղաքագետ Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով «Ռեգնում» գործակալության համար «Ադրբեջանի գրավյալ տարածքների իրավիճակի մասին» հարցի քննարկման նախաձեռնումը Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում: Նրա խոսքերով, «ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի օրակարգում տարածքների մասին հարցի ընդգրկումը Ադրբեջանի Հանրապետության համար ունի ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական նշանակություն»: Ղարաբաղյան թեմայի շուրջ նոր աժիոտաժը հասարակության շրջանում հանդիսանում է նոր ադրբեջանական վարչակազմի իշխանության ամրապնդման ամենագործուն, երբեմն էլ եւ միակ մեխանիզմը, եւ հենց դրան է նա ձգտում, հայտարարել է քաղաքագետը: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական նշանակությանը, ապա Դ.Բաբայանի կարծիքով, Ապշերոնի թերակղզում հույս ունեն, որ Գլխավոր վեհաժողովի կողմից Ադրբեջանին բավարարող որոշում կայացնելու դեպքում, նրանք կկարողանան ավելի բարձրաձայնել այդ տարածքները ազատելու պահանջը: Ինչպես նշել է վերլուծաբանը, Գլխավոր վեհաժողովի բանաձեւերը հիմնականում կրում են խորհրդատվական բնույթ եւ այդ պատճառով չեն կարող որոշիչ նշանակություն ունենալ «ներկայումս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության գոտին կազմող» տարածքների քաղաքական ապագայի համար: «Խորհրդատվական բնույթի են, ի դեպ, նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը: Դրանից բացի, ՄԱԿ-ի բանաձեւերը որակում են Ադրբեջանի որոշ շրջանները իրենց վերահսկողության տակ վերցրած ուժերին, «որպես տեղի հայկական ուժեր»` այդպիսով հերքելով պաշտոնական Բաքվի մեղադրանքները այդ շրջանները Հայաստանի Հանրապետության կողմից գրավելու վերաբերյալ»,-ասել է ղարաբաղցի քաղաքագետը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---