Բուրգասի ահաբեկչության հեղինակը կարող է լինել զոհվածների թվում![]() 19 հուլիսի 2012 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Բուլղարական Բուրգաս քաղաքի օդանավակայանում ահաբեկչական գործողություն կատարած անձը, հավանաբար, զոհվածների թվում է: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին» տեղական «24 ժամ» թերթի վրա հղումով: Ըստ առկա տվյալների, դա երկար մազերով տղամարդ էր, որը Բուլղարիա էր ժամանել ԱՄՆ-ից: Նա դիմավորել է իսրայելցի զբոսաշրջիկներին օդանավակայանում պայթյունից առաջ: Տեսագրության տեսախցիկները նկարահանել են նրան պայթյունից մեկ ժամ առաջ: Չորեքշաբթի երեկոյան Բուրգասի օդանավակայանում պայթել է իսրայելցի զբոսաշրջիկների ավտոբուսը: Ահաբեկչության արդյունքում 7 մարդ է մահացել, շուրջ 30 վիրավորներ գտնվում են հիվանդանոցներում, ոմանց վիճակը ծանր է: Բուլղարիա են ժամանել Իսրայելի հատուկ ծառայության աշխատակիցները: Բուրգասի օդանավակայանը փակ է թռիչքների համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |