Բրիտանական դատարանը Apple-ին պարտավորեցրել է վերականգնել Samsung-ի հեղինակությունը

Բրիտանական դատարանը Apple-ին պարտավորեցրել է վերականգնել Samsung-ի հեղինակությունը

PanARMENIAN.Net - Բրիտանական դատարանը Apple ընկերությանը պարտավորեցրել է վերականգնել Samsung-ի հեղինակությունը` տեղական ԶԼՄ-ներում և իր կայքերում հաղորդագրություններ տարածելով այն մասին, որ Samsung-ը իր Galaxy Tab սարքերում չի նմանակել iPad պլանշետին, գրում է Bloomberg գործակալությունը:

Apple-ը նման բովանդակությամբ հայտարարությունը պետք է տեղադրի իր բրիտանական կայքում և այն չջնջի կես տարվա ընթացքում: Վճիռը փաստացի ստիպում է Apple-ին գովազդել Samsung-ը, հայտարարել է ամերիկյան արտադրողի իրավաբան Ռիչարդ Հեյքոն:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Apple-ի և Samsung-ի պատենտային պատերազմը սկսվել է նախորդ տարվա ապրիլին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---