Բուլղարիայի ներքին գործերի նախարար Ցվետան Ցվետանովը հայտարարել է, որ պայթյունը Բուրգասի օդանավակայանում հավանաբար մահապատ ահաբեկիչ է իրագործել, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Չորեքշաբթի Բուրգասի օդանավակայանում պայթել է իսրայելցի զբոսաշրջիկների ավտոբուսը: Զոհվել է ութ մարդ, շուրջ 30 հոսպիտալացվել է, ոմանք ծանր վիճակում են: Ըստ առկա տվյալների պայթյունի հեղինակը երկար մազերով մի տղամարդ էր ԱՄՆ-ից, որը դիմավորում էր իսրայելցի զբոսաշրջիկների ավտոբուսը: