Ուգո Չավեսը մտադիր է Ռուսաստանից ՍՈւ-35 կործանիչներ գնել: Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին», այդ մասին հայտնել է նախագահ Ուգո Չավեսը: «Ես արդեն ՌԴ կառավարությանը ուղերձ եմ հղել, որ մենք պատրաստ ենք գնահատել առաջիկա տարիներին ՍՈւ-35 կործանիչներ գնելու հնարավորությունը մեր պաշտպանական հզորության ամրապնդման և արդիականացման համար»,-Չավեսի խոսքն է մեջբերում Վենեսուելայի ազգային ռադիոն:
Ըստ նախագահի, Վենեսուելայի համար կարևորը պետք է լինի անվտանգության, պաշտպանունակության ու պետության զարգացման հարցը:
Վենեսուելայի զենքի գլխավոր մատակարարներից մեկը Ռուսաստանն է