Ջերմուկում ընթացող Գրան Պրիի երկրորդ տուրում Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը պարտվել են![]() 19 հուլիսի 2012 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Ջերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց Գրան Պրիի երկրորդ տուրն անհաջող էր հայ շախմատիստուհիների համար: Էլինա Դանիելյանը զիջել է Ցզյու Վենցզյանին (Չինաստան), իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ Հոու Իֆանին (Չինաստան): Ռուսաստանցի Նադեժդա Կոսինցևան հաղթեց Չժաո Սյուեյին (Չինաստան), Եկատերինա Լագնոն (Ուկրաինա)՝ Եկատերինա Կովալևսկայային (Ռուսաստան): Ռուան Լուֆեյը (Չինաստան) հաղթել է Բաթհույագ Մոնղոնթուլին (Մոնղոլիա), իսկ Համփի Քոներուն (Հնդկաստան)-Նինո Խուրցիձեին (Վրաստան): Մրցաշարային աղյուսակը 2 միավորով գլխավորում է Համփի Քոներուն, Ցզյու Վենցզյունը ևս ունի 2 միավոր և 2-րդ տեղում է, եռյակը եզրափակում է Հոու Իֆանը 1,5 միավորով: 3-րդ տուրում Էլինա Դանիելյանի մրցակիցը կլինի Համփի Քոներուն, իսկ Լիլիթ Մկրտչյանը կխաղա Ռուան Լուֆեյի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |