Սևազգեստ մայրերը ներխուժել են կառավարության շենք. Ոստիկաններն անզոր են նրանց դուրս հանել![]() 19 հուլիսի 2012 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Այսօր` ժամը 11.00-ից մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը: Իսկ 10.30-ից կառավարության առջև սովորության համաձայն արդեն հավաքվել էին «բողոքողները»: Այս պահին «Հայազն» միության նախաձեռնությամբ կառավարության մոտ արդեն հավաքվել են տասնյակ քաղաքացիներ: Կառավարության նիստի ավարտին պես նրանք պատրաստվում են շարժվել դեպի սփյուռքի և ԱԳ նախարարություններ, որ նախարարներին հանձնեն նամակ, որտեղ պահանջում են պատշաճ կերպով լուծել սիրիահայերի հայրենադաձության հարցը: Մասնակիցներին միացել են նաև Սիրիայից եկած հայ երիտասարդներ: Երբ մասնակիցներն արդեն պատրաստվում էին շարժվել ԱԳՆ-ի ուղղությամբ` կառավարության շենք անսպասելի ներխուժեցին սևազգսետ մայրերը: Նրանք հանդիպում են պահանջում վարչապետի հետ: Մայրերը պահանջում են պատժել խաղաղ պայմաններում բանակում զոհված իրենց զավակների մահվան համար մեղավորներին և արդար դատավարություն անցկացնել: Այս պահին ոստիկանները փորձում են, բայց չեն կարողանում նրանց շենքից դուրս հանել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |