19 հուլիսի 2012 - 18:17 AMT
Բրազիլացի սերֆերները մեկնարկել են այս սպորտաձևը ՕԽ-2016-ում ներառելու համաշխարհային ծրագիրը

Բրազիլացի սերֆերները մեկնարկել են այս սպորտաձևը 2016թ Օլիմպիական խաղերում ներառելու համաշխարհային ծրագիրը: Օլիմպիական խաղերը տեղի կունենան Ռիո դե Ժանեյրոյում, իսկ սպորտաձևն առաջարկվում է ներառել որպես ցուցադրական մարզաձև: Սերֆինգի միջազգային ասոցիացիան պնդել է, որ այս սպորտաձևն ընդգրկվի օլիմպիական ծրագրում` սկսած 2000թ Սիդնեյի Օլիմպիադայից, սակայն ՄՕԿ-ն այդպես էլ դրա հնարավորությունը չտվեց:

Սերֆինգի բրազիլական ֆեդերացիան հայտարարել է ստորագրահավաք Facebook սոցցանցի իր էջում և հավաքել արդեն 5000 մարդու ստորագրություն:

Ամբողջ աշխարհում կան 20-30 մլն սերֆերներ, ովքեր ներկայացնում են ավելի քան 100 երկրներ: