Հուլիսի 21-ին և 22-ին Վահան Տերյանի ծննդավայրում կանցկացվեն «Տերյանական պոեզիայի օրերը»![]() 19 հուլիսի 2012 - 12:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հուլիսի 21-ին և 22-ին Վահան Տերյանի հայրենի գյուղում` Ախալքալաքի Գանձայում, կմասնակցի ավանդական դարձած «Տերյանական պոեզիայի օրեր» միջոցառմանը: Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, հանդիսությանը Հայաստանից կմասնակցեն «Կարին» ավանդական երգի և պարի համույթը (գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյան), գրողներ, գրականագետներ, «Վահան Տերյան մշակութային կենտրոնը»: Հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանին նվիրված ավանդական տոնակատարությունը շուտով կբոլորի իր կես դարը: Այն անչափ կարևոր է ոչ միայն տերյանական պոեզիան անմար պահելու, այլև ջավախահայության հայապահպանության գործում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |