Հուլիսի 19-ին ժամը 12:00-ին ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը հրապարակել է ԼՂՀ ԿԸՀ հաղորդագրությունը ԼՂՀ 2012թ. նախագահական ընտրություններում քվեարկության ընթացքի մասին` ժամը 11:00-ի դրությամբ:
Ստորև ներկայացվում են ԼՂՀ ԿԸՀ հրապարակած տվյալները քվեարկության ընթացքի մասին: Ստեփանակերտում արդեն քվեարկել է 8070 մարդ, կամ ընտրողների 22 տոկոսը, Ասկերանի շրջանում՝ 3953 մարդ, կամ ընտրողների 34 տոկոսը, Հադրութի շրջանում՝ 2834 մարդ, կամ 38,2 տոկոսը, Մարտակերտի շրջանում՝ 4027 մարդ կամ ընտրողների 30,5 տոկոսը, Մարտունու շրջանում՝ 3906 մարդ, կամ 22,7 տոկոսը, Շահումյանի շրջանում 670 մարդ կամ 37,5 տոկոսը, Շուշիի շրջանում 1043 մարդ կամ 28,9 տոկոսը, Քաշաթաղի շրջանում՝ 1306 մարդ, կամ 21.5 տոկոսը: Երևանում ընտրություններին մասնակցել է 99 ընտրող, կամ ընտրողների 86,8 տոկոսը: Ընդամենը ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 25908 ընտրող, կամ ընտրողների 26.2 տոկոսը:
Համաձայն գործող օրենսդրության, քվեարկության փուլը կավարտվի ժամը 20:00-ին: