ՎԶԵԲ-ը վերանայել է ՀՀ տնտեսության վերաբերյալ կանխատեսումը, ավելացնելով այն մինչև 4,5 տոկոս![]() 19 հուլիսի 2012 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) վերանայել է տնտեսության աճի վերաբերյալ Հայաստանի գծով իր կանխատեսումը՝ դեպի ավելացում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Վալեիրու Ռազլոգը: « Հայաստանի վերաբերյալ կանխատեսումների բարձրացումը պայմանավորված է գործընկեր երկրների, մասնավորապես Ռուսաստանի վերաբերյալ, առավել լավատեսական սպասելիքներով: Մենք ակնկալում ենք, որ դա դրական ազդեցություն կունենա Հայաստանի վրա»,-ասել է նա: Ռազլոգը հավելել է, որ նոր կանխատեսումը Հայաստանի վերաբերյալ կազմում է 4-4,5 տոկոս աճ մինչև տարեվերջ, ինչը նաև ՀՀ կառավարության հարկաբյուջետային և հակաճգնաժամային քաղաքականության իրականացման արդյունք է, ինչպես նաև ԿԲ դրամավարկային քաղաքականության արդյունք: «Դա թույլ է տալիս պնդել, որ վատագույն մտավախությունները ետևում են, ուստի մենք վերանայեցինք մեր կանխատեսումը դեպի բարձրացում»,-ասել է նա: Այնուամենայնիվ, նշել է Ռազլոգը, ՎԶԵԲ-ը ուշադիր կհետևի զարգացումներին ինչպես երկրի ներսում, այնպես էլ համաշխարհային շուկայում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |