Հայաստանը շահագրգռված է խորացնել հարաբերությունները Գերմանիայի հետ![]() 19 հուլիսի 2012 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Գերմանիայի միջև վերջին տարիներին զգալի առաջընթաց արձանագրած հարաբերությունները, ընդգծելով, որ հայկական կողմը շահագրգռված է այդ դինամիկան պահպանելու և ավելի խորացնելու հարցում: Դեսպան Մորելը նշել է, որ հայ-գերմանական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն և որպես դեսպան՝ կանի հնարավորը այդ ներուժը լիարժեք օգտագործելու, երկկողմ կապերն ավելի սերտացնելու համար: ԳԴՀ դեսպանի խոսքով, հարուստ մշակույթ և պատմություն ունեցող Հայաստանի հետ Գերմանիան կարող է լավագույնս համագործակցել նաև հումանիտար ոլորտում: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությանը, ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում գործակցության զարգացմանն ու երկկողմ առևտրատնտեսական կապերի շարունակական զարգացմանը՝ նկատի առնելով, որ ԵՄ երկրներից Գերմանիան Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է: Նախագահ Սերժ Սարգսյանն ու դեսպան Ռայներ Մորելը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |