19 հուլիսի 2012 - 16:17 AMT
Աշոտ Օսիպյան. Հայաստանի բանկային համակարգում գործում է իդեալական մրցակցություն

Չնայած, որ Հայաստանի բանկային համակարգում գործում է իդեալական մրցակցություն, այնուամենայնիվ, «Արարատբանկ» ԲԲԸ-ին հաջողվում է մնալ այն բանկերի թվում, որտեղ չաշխատող վարկերի ցուցանիշը գտնում է ցածր մակարդակում: Այդ մասին հուլիսի 19-ին Երևանում հայտարարել է բանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը: Ըստ նրա, «Արարատբանկ» ԲԲԸ-ի համեմատական առավելությունն այն է, որ օգտագործվում են ժամանակակից տեխնոլոգիաներ և պրոֆեսիոնալ մենեջմենք, բանկում գործում են նախաձեռնող երիտասարդ մասնագետներ, որոնք աշխատում են մրցունակության բարձրացման վրա:

Ամփոփելով առաջին կիսամյակի արդյունւքները՝ Աշոտ Օսպիյանը նշեց, որ բանկի զուտ շահույթը կազմել է 1,850 մլրդ դրամ, 10 տոկոսով ավելացել է հաճախորդների բազան՝ կազմելով ավելի քան 155 հազար: Բանկիրն ասել է նաև, որ կապիտալի շահույթի ցուցանիշը (ROE) կազմել է 28,3 տոկոս, իսկ ակտիվների շահութաբերության նորման (ROA) – 3 տոկոս է: Վարկային ներդրումների աճը հաշվետու շրջանում կազմել է 10 մլրդ դրամ՝ ապահովելով 26,3 տոկոս աճ, բաժանմունքների թիվը հասել է 41-ի, 9000 ավելացել է բանկի թողարկած պլաստիկ քարտերի քանակը: