19 հուլիսի 2012 - 17:38 AMT
Վ. Սարգսյան 3 և Զաքիյան փողոցի N 2/1 հասցեների տարածքը կվաճառվի Էռնեկյանին պատկանող ընկերությանը

ՀՀ կառավարությունը այսօր որոշում է ընդունել ըստ որի ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը կարող է Վազգեն Սարգսյան 3 և Զաքիյան փողոցի N 2/1 հաuցեներում գտնված շենքերի քանդումից հետո 0,5081 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով կադաստրային արժեքով վաճառել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը:

Ըստ որոշման` գնորդը պարտավորվում է իր միջոցներով մինչև 2015 թ. հունիսի 30-ը այդ տարածքում կառուցել հասարակական նշանակության նոր շենք: