ՄԻՊ-ն ու «Օքսֆամ» ընկերությունը համատեղ ծրագրեր կիրականացնեն

ՄԻՊ-ն ու «Օքսֆամ» ընկերությունը համատեղ ծրագրեր կիրականացնեն

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր համագործակցության հուշագիր է ստորագրել Հայաստանում Օքսֆամի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի հետ՝ հաստատելով համագործակցության լայն շրջանակ պաշտպանի մարզային գրասենյակների և «Օքսֆամ»-ի կողմից հիմնված քաղաքացիական կենտրոննների (ՔԿ) միջև:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են «Օքսֆամ» ընկերության լրատվական ծառայությունից, հուշագիրը կնքվել է 6 տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը իրականացնելու են մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ համատեղ ծրագրերի մշակում, խնդիրների լուծմանն ուղղած մարտավարության մշակում, օրենսդրության մեջ առկա բացերի շտկմանն ուղղված առաջարկների ներկայացում, ինչպես նաև հասարակության իրազեկում տվյալ խնդիրների վերաբերյալ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---