Վաղն Աղավնաձորում տեղի կունենա «Արի տուն 2012» ծրագրի փակումը![]() 19 հուլիսի 2012 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Աղավնաձորի ճամբարում հուլիսի 20-ին` ժ.19:00-ին տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն 2012» ծրագրի 4-րդ փուլի փակումը: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից, ծրագրի փակմանը կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պաշտոնական այլ անձինք, հյուրեր: 4-րդ փուլով Հայաստան են ժամանել 180 պատանի և աղջիկ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Բուլղարիայից, Բելառուսից, Արգենտինայից, Կիպրոսից, Վրաստանից, Հոլանդիայից, ՌԴ 15 մարզերից և Ուկրաինայից: Անցած 14 օրերի ընթացքում արիտունցիները հասցրել են լինել Օշականում և ծաղիկներ դնել Սբ. Մեսրոպ Մաշտոցի շիրմին, այցելել են Եռաբլուր, Ծիծեռնակաբերդ, եղել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մուղնու, Գեղարդի, Սևանա վանքերում, Նորավանքում և այլ վայրերում: 10 օր հյուրընկալ ընտանիքներում անցկացնելուց հետո պատանիներն ու աղջիկները մեկնել են Աղավնաձոր, որտեղ ճամբարային 4 օրերի ընթացքում մասնակցել են մարզական խաղ-մրցույթների, քննարկումների, բանավեճերի` արդիական թեմաներով, կինոդիտում-վիկտորինայի, արշավների` դեպի մոտակա պատմամշակութային վայրեր, ունեցել են հանդիպումներ նշանավոր մշակութային գործիչների հետ: Միջոցառումը կուղեկցվի տոնական համերգով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |