ՀՀ ԱԺ փոխնախագահն ու Վրաստանի դեսպանը քննարկել են 2 երկրների միջխորհրդարանական կապերի խորացման հարցը![]() 19 հուլիսի 2012 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հուլիսի 19-ին հանդիպել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ: Ինչպես PanARMENIAN.Net հայտնել են ԱԺ լրատվական ծառայությունից, կողմերն անդրադարձել են հանձնաժողովների մակարդակով միջխորհրդարանական կապերը խորացնելու հարցին, ինչի կապակցությամբ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժաղովում հաջողությամբ գործում է Հայ -վրացական միջխորհրդարանական կապերի հանձնաժողովը, եւ խնդրանքով դիմել է Թենգիզ Շարմանաշվիլիին՝ նպաստելու, որ ընդլայնվի Վրաստանի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի կազմը, իսկ հնարավորության դեպքում ստեղծվի հանձնաժողով: Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |