ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿՎԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՄՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ 9 նոյեմբերի 2004 - 22:06 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 5-ը ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԱՄՆ: Ինչպես տեղեկացրել են նախարարության մամուլի ծառայությունում, այցի շրջանակներում պատվիրակությունն այցելել է ԱՄՆ Միացյալ ուժերի հրամանատարություն, ՆԱՏՕ-ի Վերափոխման դաշնակցային հրամանատարություն, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարություն: Պատվիրակությունը եղել է նաեւ Կանզաս նահանգում, որի հետ Հայաստանը հաստատել է գործընկերային հարաբերություններ, մասնավորապես, ՀՀ Պաշտպանության նախարարության եւ Կանզասի Ազգային գվարդիայի միջեւ: Վաշինգտոնում տեղի են ունեցել Մ.Հարությունյանի հանդիպումները ԱՄՆ Զինված ուժերի միացյալ շտաբերի կոմիտեի նախագահ, գեներալ Ռիչարդ Մայերսի հետ, որի հրավերով հայկական պատվիրակությունը ժամանել է Միացյալ Նահանգներ: Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության, խաղաղապահության, ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում մասնակցությանն առնչվող հարցեր: Նշենք, որ ի գնահատում երկու երկրների պաշտպանության գերատեսչությունների միջեւ կայուն եւ կառուցողական կապերի ստեղծման, ահաբեկչության դեմ համընդհանուր պայքարում ակտիվ մասնակցության` Մ.Հարությունյանին հանձնվել է ԱՄՆ «Պատվո Լեգիոնի» մեդալ: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին Յիրիկյանի ելույթի թեման էր «Մարդկայինը կամ թվայինը, ո՞րն է առաջնահերթ» |