Վ.ՕՍԿԱՆՅԱՆ. ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԱՅՍՕՐ ՉԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակներ չեն առաջարկում, այլ հանդես են գալիս միայն միջնորդի դիրքերից: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին է հայտարարել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Մեր եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, մասնավորապես, ԱՄՆ համանախագահ Սթիվեն Մանի միջեւ ոչ մի տարաձայնություն գոյություն չունի», - ընդգծել է Վ.Օսկանյանը: Անդրադառնալով այսպես կոչված «գրավյալ տարածքների» հարցի տեղափոխմանը ՄԱԿ` նախարարը Բաքվի այս քայլը գնահատել է որպես լուրջ սխալ: Վարդան Օսկանյանի խոսքերով, Ադրբեջանը չպետք է ակնկալի, որ, մի կողմից, կարող են վերսկսվել Պրահայի բանակցությունները, իսկ մյուս կողմից մի շարք հարցել լուծել այլ կառույցներում: «Կամ մենք աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորման համար, կամ Ադրբեջանը փորձում է առանձին լուծել բանակցությունների փաթեթի հարցերը, սակայն այդ դեպքում պաշտոնական Բաքուն պետք է գործ ունենա ԼՂՀ ղեկավարության հետ»: Նրա խոսքերով, Հայաստանը պատրաստ է թեկուզ վաղը վերսկսել Պրահայի բանակցությունները, որի առաջին փուլում հաջողվեց հասնել զգալի արդյունքի:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---