ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցով Հայաստանի քաղաքականության մեջ փոփոխություն չկա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը` պատասխանելով այն հարցին, որ 2005 թ. համար Հայաստանի պետական բյուջեի նախագծում բացակայում է համաշխարհային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քաղաքականության իրականացման համար միջոցներ տրամադրելու հարցը: ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքերով` այդ հարցը առաջվա պես շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում: «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միայն Հայաստանին եւ հայերին չի վերաբերում, դա համամարդկային հարց է, եւ այն չի վճռվում բյուջեի կամ, ավելի ճիշտ, բյուջեի նախագծին ուղեկցող կառավարության ուղերձի առանձին տողով», - ընդգծել է Համլետ Գասպարյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---