ՅՈՒՐԻ ՄԵՐԶԼՅԱԿՈՎ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊՐԱՀԱՅՈՒՄ ԱՉ ՄԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՉԻ ՆՇԱՆԱԿՎԵԼ

PanARMENIAN.Net - Ինչպես նոյեմբերի 5-ին հայտարարել էր Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, հոկտեմբերի 25-ին ծրագրված էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը հետաձգվել էր հայկական կողմի խնդրանքով: Մեկնաբանելով այդ հայտարարությունը «Արմինֆո» գործակալությանը` ղարաբաղյան կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել է, որ «որքանով ինձ հայտնի է, Պրահայում չէր նշանակվել որեւէ հանդիպում»: Ադրբեջանական կողմը նշել է այն մասին, որ իբր պատրաստ է ցանկացած ժամանակ վերսկսել հանդիպումները, սակայն դրա հետ մեկտեղ նախաձեռնել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ընթացիկ նստաշրջանի օրակարգում Ադրբեջանի «օկուպացված» տարածքներում դրության քննարկման հարցի ներառումը, նշել է Յուրի Մերզլյակովը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---