ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵԼ Է ԱՄՆ` «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՎԱՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ11 նոյեմբերի 2004 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանն այսօր մեկնել է ԱՄՆ, որտեղ կմասնակցի նոյեմբերի 25-ին նախատեսված հեռուստամարաթոնին: Ինչպես տեղեկացրել են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունում, տվյալ միջոցառումը կազմակերպվելու է ԼՂՀ համար ռազմավարական նշանակություն ունեցող «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության շարունակման համար միջոցներ հավաքագրելու նպատակով: Ակնկալվում է, որ այցի շրջանակներում ԼՂՀ ղեկավարը կհանդիպի ԱՄՆ հայ համայնքի գործարար, քաղաքական, հասարակական եւ կրոնական շրջանակների ներկայացուցիչներին: Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի եւ ԼՂՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Արկադի Ղուկասյանը մասնակցել են «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու Սարուշեն-Կարմիր Շուկա հատվածի հանդիսավոր բացմանը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Սուրենյան․ Հուլիսի 5–ից կտաքանա 8-10 աստիճանով, ամսի 7–ից նոր ցիկլոն է սպասվում Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին հանրապետության ամբողջ տարածքում անձևները կվերսկսվեն, առանձին հատվածներում՝ հորդառատ Սևանում մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը․ Գործելու է 6 հանրային լողափ Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է աշխատանքը Առայժմ այն կգործի ինտերնետ հարթակներում Պատել․ Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատման հարցն ԱՄՆ ուշադրության կենտրոնում է Նա նշել է, որ դա տևական գործընթաց է |