Վաշինգտոնում շարունակում են կարծել, որ Սիրիայում պետք է քաղաքական անցում կատարվի

Վաշինգտոնում շարունակում են կարծել, որ Սիրիայում պետք է քաղաքական անցում կատարվի

PanARMENIAN.Net - ԱՄՆ շարունակում է աշխատել իր բարեկամների, դաշանկիցների, ինչպես նաև սիրիական ընդդիմության հետ, որպեսզի Դամասկոսում շուտափույթ կերպով նոր իշխանություն հայտնվի: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին:

Ջեյ Քարնին ևս մեկ անգամ Սիրիայի պաշտոնյաներին հիշեցրել է, որ «պատասխանատվության կենթարկվեն բոլոր նրանք », ովքեր կհրամայեն ապստամբենրի դեմ քիմիական զենք կիրառել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ-ում վաղուց էին կարծում, որ Սիրիայում քիմիական զենքի առկայությունը, խանգարում է տարածաշրջանի կայունությանը և կոչ էին անում Դամասկոսին հրաժարվել դրանից:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---