Շվեյցարիայի ԱՕԿ-ը որոշում է կայացրել Լոնդոնի Օլիմպիական խաղերի ընթացքում ազգային հավաքականի դրոշը տանելու պատվին արժանացնել թենիսիստ Ստանիսլավ Վավրինկային:
Աթենք-2004 և Պեկին-2008-ի ժամանակ Շվեյցարիայի ազգային հավաքականի դրոշը տարել է աշխարհի առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը, որը հրաժարվել է կրկին անգամ դրոշակակիր լինելու առաջարկից:
«Դրոշակակրի դերում հանդես գալը խաղերի բացման շքերթի ժամանակ առանձնահատուկ պատիվ է ինձ համար: Ցանկանում են Շվեյցարիայի հավաքականին թիմային ոգի, որը թույլ տվեց մեզ Ռոջեր Ֆեդերերի հետ միասին ոսկե մեդալներ նվաճել Պեկինում»,-ասել է Վավրինկան: