23 հուլիսի 2012 - 16:49 AMT
Իռլանդացի լողորդի սիրտը կանգ է առել Լա Մանշի նվաճման ժամանակ

Իռլանդացի լողորդ Փերիք Քեյսին զոհվել է Լա Մանշը հատելու ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում տալով BBC հեռուստառադիոկորպորացիային:

Շաբաթ օրվա լույս կիրակի օրվա գիշերը 45-ամյա Քեյսին լողալով անցնում էր Լա Մանշը, երբ հանկարծակի վատացավ: «Մինչև ֆրանսիական ափը նրան մոտ մեկուկես կիլոմետր էր մնում, նա գրեթե վերջնագծի մոտ էր»,- հաղորդել է զոհվածի ընտանիքի ներկայացուցիչը: Նրա կինը` Ռիանա Քեյսին պատմել է, որ վերջերս ամուսինը ելույթների ժամանակ առաջին տեղերն էր գրավում և առողջությունից երբեք չէր գանգատվել: