23 հուլիսի 2012 - 16:19 AMT
Հայաստանի ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետգները հուլիսի 23-ից 29-ի համար

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից հուլիսի 23-ից 29-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն` ոսկու գնման գինն այս շաբաթ կկազմի 19298.76 (+37.81), բացթողնման գինը` 20976.91 (+41.10) դրամ, արծաթի գնման գինը` 331.76 (+0.13), բացթողնման գինը` 360.61 (+0.14), պլատինի գնման գինը` 17266.50 (-141.11), բացթողնման գինը` 18767.94 (-153.38), իսկ պալադիումի գնման գինը կկազմի 7078.74 (+21.70), բացթողնման գինը` 7694.28 (+23.58) դրամ: