ԵՄ-ն խստացրել է պատժամիջոցները Բաշար Ասադի շրջապատից 29 անձանց նկատմամբ:
Ինչպես նշում է ВВС ռուսական ծառայությունը, նրանց համար սահմանափակումներ են մտցվում աշխարհում տեղաշարժվելու համար, իսկ հաշիվները կսառեցվեն:
Սահմանափակումներ են մտցվում, որոնք թույլ կտան կասեցնել զենքի մուտքը Սիրիա: Կասկածելի բեռները կարող են զննության ենթարկվել ԵՄ տարածքում: