Հակամենաշնորհային մարմինը որոշել է չմիջամտել Հայաստանի տրանսպորտի նախարարության գործերին![]() 23 հուլիսի 2012 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ավարտել է Երևան-Աբովյան-Երևան երթուղիով ուղևորափոխադրում իրականացնող «Քինգ դելյուքս» և Երևան-Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող «Տրանս կոնֆորտ» ընկերությունների դիմումների հիման վրա կատարված ուսումնասիրությունները: Համաձայն ՏՄՊՊՀ ներկայացված դիմումների` վերոնշյալ ընկերությունների գործունեությունը խոչընդոտվում է բարեգործական հիմունքներով աշխատող տրանսպորտային միջոցների կողմից: Ինչպես հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը, կատարվել է լայնածավալ աշխատանք` փաստաթղթերի ուսումնասիրությունից մինչև դիտանցումներ երթուղիներում և պարզվել է, որ խնդիրն ամբողջությամբ գտնվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կարգավորման դաշտում: Հանձնաժողովի որոշմամբ, ուսումնասիրությունների ողջ փաթեթը այսօր կուղարկվի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |