23 հուլիսի 2012 - 19:59 AMT
Առաջիկա օրերին Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությւոնը տեղեկացնում է, որ Հանրապետության տարածքում` հուլիսի 24-28-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-25-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում` նույն օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: