Վախթանգ Միրումյանը նշանակվել է Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Վախթանգ Միրումյանը նշանակվել է Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

PanARMENIAN.Net - Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով` Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վախթանգ Միրումյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առնթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ: Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ Միրումյանն աշխատել է որպես Ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների և վարչարարության քաղաքականության բաժնի պետ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---