ՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՄԱԿ

PanARMENIAN.Net - 1988-ից մինչեւ 1991 թվականը Ադրբեջանում բնակվող ավելի քան 200 հազար հայեր լքել են իրենց տները: 1991 թվականի ամռանը խորհրդային բանակի կողմից իրականացված այսպես կոչված «Օղակ» գործողության ժամանակ, ադրբեջանական հատուկ նշանակման ուժերի մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի եւ նրա մերձակա տարածքի տասնայկ հայկական գյուղերի բնակիչներ արտքսվել են կամ սպանվել: Այդ գործողությունը սկիզբ է դրել ինտենսիրվ ռազմական գործողություններին Ղարաբաղում: Արտագաղթած բնակիչների մեծ մասը ապաստան է գտել Հայաստանում: Չնայած դրան, հայ փախստականների խնդիրը հաճախ մոռացության է մատնվում:

«Շահումյան-ետաշեն» հայրենակցական բարեգործական միությունը նոյեմբերի 17-ին նամակով դիմել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Աննանին եւ ՄԱԿ-ի լխավոր վեհաժողովի 59-րդ նստաշրջանի նախագահ Ժան Պինգին, Ադրբեջանի կողմից օկուպացված այդ շրջանների տասնյակ հազարավոր հայ փախստականների անունից: Նամակում կոչ է արվում պաշտպանել այդ մարդկանց շահերը, որոք ստիպողաբար արտաքսվել են իրենց տներից, կորցրել ողջ ունեցվածքը, համապատասխան միջազգային կամակերպություններում:

Հիշեցնենք, որ ԼՂՀ Շահումյանի շրջանը գտնվում է Լեռնային Ղարաբաղի ներկայիս հայկական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքից դեպի հյուսիս: Այն օկուպացված է ադրբեջանական ուժերի կողմից 1992 թվականի ամառվանից կաշառված ռուս գեներալների օգնությամբ: ետաշենի շրջանը գտնվում է Շահումյանից դեպի հյուսիս եւ նրա բնակիչենրը արտաքսվել են խորհրդային բանակի եւ ադրբեջանական ՕՄՈՆ-ի համատեղ գործողությունների արդյունքում, որի ժամանակ սպանվել են բազմաթիվ խաղաղ հայ բնակիչներ: Երկու շրջաններն էլ միշտ բնակեցված են եղել առավելապես հայերով:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---