Արգենտինայի հայերը բողոքի ցույց են կազմակերպել Հարավային Ամերիկա Մամեդյարովի այցի դեմ![]() 27 հուլիսի 2012 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Արգենտինահայերը Բուենոս Այրեսում բողոքի ակցիա են կազմակերպել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի Հարավային Ամերիկա այցի դեմ: Տասնյակ արգենտինահայեր դուրս են եկել փողոց ՀՀ և Արցախի դրոշներով, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատող պաստառներով` կոչ անելով դատապարտել Ադրբեջնի ցեղասպան և այլատյաց քաղաքականությունը: Մամեդյարովի այցը մեծ արձագանք է ստացել նաև սոցցանցերում: Ինչպես գրում են Facebook-ի արգենտինաբնակ օգտատերերը, այս այցը խայտառակություն է Արգենտինայի համար և ուղղակիորեն կապված է Արգենտինայի վարած արտաքին քաղաքականության հետ, որին կես տարի առաջ իր ձայնը տվեց բնակչության 54 տոկոսը, որոնց մեծամասնությունն արդեն իսկ հիասթափված է նոր իշխանությունների գործողություններից: Ավելի վաղ Արգենտինայի և Ուրուգվայի հայկական կազմակերպությունները ԶԼՄ-ներում հրապարակումների ու անմիջական շփումների միջոցով հիշեցրել են այդ երկրների կառավարություններին Ադրբեջանի հակահայկական ու ռազմատենչ քաղաքականության մասին, որը նա վարում է ամբողջ աշխարհում: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Հարավային Ամերիկայում շրջագայության ժամանակ մտադիր է այցելել Կոլումբիա, Պերու, Արգենտինա ու Ուրուգվայ: Այցի հիմնական նպատակն է նոր շուկաների որոնումը տնտեսական կապերի ընդլայնման համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |