Facebook-ով սկսվել է սիրիահայերի հյուրընկալել ցանկացող ընտանիքների հավաքագրում![]() 27 հուլիսի 2012 - 19:44 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցում բացվել է «Սիրիահայ ընտանիքների հյուրընկալում» անունով խումբ, որով կոչ է արվում հյուրընկալել Սիրիայից Հայաստան տեղափոխվող մեր հայրենակիցներին: «Այն նպատակ ունի հավաքագրելու կամավորներ, ովքեր պատրաստ կլինեն ընդունել Հայաստան եկած այն սիրիահայ ընտանիքներին, որոնք սկզբնական շրջանում դժվարություններ ունեն տուն գտնելու կամ ձեռք բերելու հետ: Ցանկացած ժամկետով հյուրընկալում կողջունվի»,-նշված է խմբում: Սիրիայի կառավարական զորքերը սկսել են նախապատրաստվել ապստամբների կողմից Հալեպ քաղաքի գրավված թաղամասերի վրա կրակ բացելուն: Ինչպես հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը, զորքերը գրոհելու են քաղաքի հարավային և հարավ-արևելյան շրջանները: Քաղաք թափանցած գրոհայինները մի շարք վայրերում դիրքեր և բարիկադներ են ստեղծե: Նրանց մեծ մասը «Ալ-Քաիդայի» ահաբեկչական ցանցի հետ է կապված: Նրանք քաղաք են ներթափանցել թուրքական սահմանից, որը քաղաքից 50կմ հեռավորության վրա է: Ահաբեկիչները որպես պատանդ են վերցրել մի խումբ խաղաղ բնակիչների և նրանց օգտագործում են որպես կենդանի վահան: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |