Առաջին կիսամյակի տվյալնելով ARMENIA WINE ընկերությունն արդեն արտադրել է շուրջ 700-800 հազար շիշ գինի, որի մեծ մասը կարտահանվի: «Մենք արդեն մեր գինու առաջին խմբաքանակն առաքել ենք ռուսական շուկա»,-հուլիսի 28-ին Երևանում լրագրողներն է հայտարարել ընկերության տնօրեն Արթուր Հարությունյանը: Ըստ նրա, արտադրված ապրանքի մի մասը, որի ծավալը աճում է 10-15 տոկոսով ամեն եռամսյակը մեկ, արտահանվում է նաև ԱՄՆ, Բուլղարիա և Լիտվա:
Ինչ վերաբերում է խաղողի մթերման գներին, ապա, ինչպես հավաստիացրել է տնօրենը, դրանք չենք զիջի անցյալ տարվա թվերին: Նա հիշեցրել է, որ 2011թ. ընկերությունը 1կգ սպիտակ խաղողը մթերել է 135 դրամով, իսկ «Արենի» տեսակի խաղողը՝ 230-240 դրամոլվ մեկ 1 կգ: