Ռուսաստանը չի մասնակցի Սիրիայի նկատմամբ ԵՄ արտոնած միջոցառումներին, մասնավորապես, թույլ չի տա զննելու ռուսական դրոշի տակ լողացող նավերը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Դրանց իրականացումը դիտարկում ենք որպես գործողություններ, որոնք խախտում են պետության ինքնիշխանությունը, երկրի ներքին գործերին չխառնվելու սկզբունքը, ինչպես նաև ՄԱԿ-ում միջազգային խաղաղության և անվտանգության հարցերի վերաբերյալ մենաշնորհը »,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում: