Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, Օլիմպիադայի առաջին ոսկե մեդալը նվաճել է չինուհի Յի Սիլինը` պնևմատիկ հրացանից 10մ հրաձգություն սպորտաձևում Սիլինը հավաքել է 502.9 միավոր: Արծաթը նվաճել է լեհ Սիլվիա Բոգաչկան` 502.2 միավոր, երրորդ տեղը զբաղեցրել է ևս մեկ չինուհի Յու Դանը` 501.5 միավորով:
Այս սպորտաձևում ռուս մարզուհին դարձել է 10-րդը և իր արդյունքը օրինաչափ կոչել: