28 հուլիսի 2012 - 17:12 AMT
Քրեական գործ է հարուցվել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում կաշառակերության փաստի վերաբերյալ

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում կաշառակերության փաստի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, որը վարում է Գլխավոր քննչական վարչությունը: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին է հաղորդել ՀՀ Ոստիկանության մամլո ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը` մեկնաբանելով Գեղարվեստի ակադեմիայում ոստիկանության կողմից իրականացվող խուզարկությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

Ընդ որում, Մալխասյանը չի հաղորդել կաշառակերության մեջ կասկածվողների անունները:

Ըստ որոշ ԶԼՄ-ներում տարածված լուրերի և տեղեկատվության, գործում ներքաշված են ակադեմիայի պրոռեկտոր Սվետլանա Գևորգյանը և դեկաններից մեկը: