Վարդան Օսկանյանը դիմել է վերաքննիչ դատարան![]() 30 հուլիսի 2012 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը դիմել է վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի՝ ա յս տարվա hուլիսի 23-ին կայացրած որոշումը: Այդ որոշումով դատարանը հրաժարվել էր բավարարել Վարդան Օսկանյանի բողոքը, որով նա պահանջում էր վերացնել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից 2012 թ. մայիսի 25-ին իր հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի դեմ քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի պնդմամբ՝ վերաքննիչ դատարան դիմելու համար իրենք ունեն բոլոր հիմքերը: «Դատարանն իր պատճառաբանությունների մեջ նշում է, որ Վարդան Օսկանյանի իրավունքները չեն խախտվել, ինչը չպատճառաբանված եզրահանգում է: Միաժամանակ, դատարանը չի անդրադարձել և չի պատասխանել մեր փաստարկներին»,- ասել է Տիգրան Աթանեսյանը: Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանն էլ նամակ է ուղարկել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին , որով փորձել է ճշտել, թե ինչով է պայմանավորված Սիվիլիթաս հիմնադրամի՝ պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների կասեցումը: Հիշեցնենք, որ ստուգումները, որոնք երկարաձգումից հետո պետք է ավարտվեին 2012 թ. օգոստոսի 3-ին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով հուլիսի 23-ից 30 աշխատանքային օրով կասեցվել են: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |