ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է «ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է «Էներգախնայողության եւ վերարտադրվող էներգետիկայի մասին» օրենքը: Օրենքի նպատակը էներգախնայողության եւ վերարտադրվող էներգետիկայի ապահովմանն ուղղված պետական քաղաքականության մեխանիզմների հաստատումն է: Բացի այդ, այն ուղղված է երկրի տնտեսական եւ էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը եւ շրջակա միջավայրի վրա տեխնոգեն ազդեցությունների նվազեցմանը: Փաստաթղթով կարգավորվում են պետկառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների , ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձնաց հարաբերությունները` էներգախնայողության եւ վերարտադրվող էներգետիկայի ոլորտում գործունեություն իրականացնելիս: Փաստաթուղթը հաստատում է էներգետիկ փորձագիտության նոր ինստիտուտ, որի գործունեությունը ուղղված կլինի տվյալ օրենքի դրույթների իրականացմանը:


 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---