ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԾՆՆԴՅԱՆ ՎԿԱՅԱԿՆՆԵՐ ՉԵՆ ՏԱԼԻՍ

PanARMENIAN.Net - Քրիստոնեական անուններով երեխաներ Ադրբեջանում իբր թե չկան, հաղորդում է Գազետասնգ.ռու-ն, քանի որ իշխանությունները նրանց չեն տալիս ծննդյան վկայականներ: Նման տիպի վերջին դեպքերից մեկը կատարվել է բապտիստ Նովրուզ Էյվազովի հետ, որին մերժել են Լուկա անվանակոչված որդուն գրանցելու հարցում: Եվ դա արդեն առաջին դեպքը չէ քրիստոնեական անուններ գրանցելու պաշտոնական մերժումների ամբողջ շարանից, ավելացնում է ինտերնետ-հրատարակությունը: Միաժամանակ շեղում է նկատվում իսլամական հռետորության, եւ Ադրբեջանում տարբեր ուղղվածության իսլամական կառույցների ավելացման ուղղությամբ: Ագռեսիվ իսլամական ճարտասանությունը մասնավորապես ավելի հաճախ է օգտագործվում հակահայկական քարոզչությունում եւ Ղարաբաղում մարտական գործողությունները վերսկսելու կոչերում:


 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---