ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱ ԱՌԱՔԵԼՈՒ ՀԱՐՑԸ

PanARMENIAN.Net - Երեկ սկսվել է Ռուսաստանի նախագահի այցը Թուրքիա: Այսօր Վ.Պուտինը այցելել է Ք.Աթաթուրքի դամբարան, ասելով, որ բարձր է դասում «թուրք ժողովրդի ականավոր զավակի» հիշատակը: Այցի առնչությամբ «Նովիե իզվեստիա» թերթը հաղորդում է, որ ռուսական եւ թուրքական կողմերը մտադիր են քննարկել Թուրքիայում ռուսական Կա-50 «Էռդոգան» ուղղաթիռների լիցենզիոն արտադրության հնարավորությունը: Խոսքը գնում է շուրջ 2,5-3 մլրդ. դոլարի գործարք կնքելու հնարավորության մասին, որը նախատեսում է «Կամով» ԲԲԸ-ում հայտնի Կա-50-«Սեւ շնաձուկ» հիման վրա ստեղծված 145 ուղղաթիռների առաքումը Թուրքիա, գրում է թերթը: Սակայն թուրքական «Ռադիկալ» թերթը պնդում է, որ թուրքական ՌԱՀ-ի փորձագետները խորհուրդ են տվել երկրի կառավարությանը ձեռնպահ մնալ Ռուսաստանի հետ Կա-50-2 «Էռդոգան» ուղղաթիռների գնման վերաբերյալ համաձայնագրից եւ Մոսկվայի հետ բանակցություններ սկսել Թուրքիա այլ տիպի ռազմական մեքենաների հնարավոր առաքումների մասին: Խոսքը Մի-28H ուղղաթիռների մասին է, որոնք Մոսկվայի Միլի անվ. ուղղաթիռների գործարանի եւ Ռոստովի «Ռոստվեռտոլ» ԲԲԸ-ի համատեղ մշակումն են: Այդ ուղղաթիռների վրա տեղադրված են հինգերորդ սերնդի ռադիոէլեկտրոնային սարքավորումներ, նորագույն կառավարվող «Ատակա» հրթիռներ, ինչպես նաեւ «Իգլա» տիպի «օդ-օդ» դասի հրթիռներ: Սակայն, խնդիրը նրանում է, որ Մի-28H ուղղաթիռը (ռուսական բանակում այն նաեւ անվանում են «Գիշերային որսորդ») Ռուսաստանի բանակի սպառազինմանը կհանձնվի միայն 2007 թվականին: «Ի դեպ, չի բացառվում, որ Վլադիմիր Պուտինին կհաջողվի համոզել թուրքական իշխանություններին չհրաժարվել Կա-50-2 «Էռդոգան»-ի գնումից», ավելացնում է թերթը:


 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---