Հայաստանի իշխանությունները ինչ ճանապարհով ուզում է լինի, պետք է գտնեն ՀԱԿ դատապարտված ակտիվիստներին ազատ արձակելու միջոց «նվազեցնելու համար լարվածությունն երկրում»: Այդ մասին նախագահի նստավայրի առջև բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ՀՀՇ վարչության անդամ,ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Արամ Մանուկյանը:
Նախագահի նստավայրի մոտ կազմակերպված բողոքի ցույցն ուղեկցվում էր Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներին ազատ արձակելու պահանջով, որոնք դատապարտվել են խուլիգանության համար:
«Երկրում քաղբանտարկյալներ չպետք է լինեն»,-ասել է Մանուկյանը:
Նրա խոսքով, եթե իշխանությունները ՀԱԿ ակտիվիստների վերաբերյալ դատավճիռները չեղյալ հայտարարելու միջոց չգիտնի, ապա Կոնգրեսը կստիպի նրանց դա անել ճնշման տակ:
Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, ցույցի մասնակիցները երթով շարժվել են դեպի Ազատության հրապարակ: