ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՎՐԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ

PanARMENIAN.Net - Ռուսաստանյան «Նովիե իզվեստիա» թերթի վերլուծաբան Մեհման Ղաֆարլիի կարծիքով` Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ տրանսպորտային պատերազմը միայն անուղղակիորեն է վերաբերվում հայ-ադրբեջանական հակամարտությանը: Թերթի համաձայն` «Ռուսաստանը դժգոհ լինելով Միխեյիլ Սահակաշվիլու քաղաքականությունից, փորձում է ճնշում գործադրել Վրաստանի վրա Ադրբեջանի միջոցով»: Եվ դա նրան հաջողվում է, քանզի Բաքվում Սահակաշվիլուն վերաբերվում են զգուշավորությամբ` նա իշխանության գլուխ է կանգնել հեղափոխական ուղիով: Եթե Թբիլիսիում նախագահ Շեւարդնաձեի պաշտոնաթողությամբ ավարտված 2003 թվականի նոյեմբերի 23-ի իրադարձություններն անվանում են «վարդերի հեղափոխություն», ապա Մոսկվայում եւ Բաքվում` սովորական պետական հեղաշրջում, գրում է թերթը: Նշենք, որ , որ հենց «վրացական հեղափոխության» օրը, Իլհամ Ալիեւը աշխարհահռչակ առաջնորդներց միակն էր, որ իր աջակցությունն էր հայտնել Է.Շեւարդնաձեին:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---