ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետտան, ով այցով գտնվում է Իսրայելում, անձամբ խոստացել է այդ երկրի նախագահ Շիմոն Պերեսին հետևել, որպեսզի Իրանը ատոմային ռումբ չստեղծի:
«Ցանկանում եմ անձամբ երաշխավորել, որ մենք կշարունակենք աշխատանքները, որպեսզի այդ սպառնալիքը երբեք իրականություն չդառնա: Մենք հստակ հասկացնել ենք տվել, որ Իրանը չպետք է մշակի և ստեղծի միջուկային զենք»,-Պանետտայի խոսքը հաղորդում է Ինտերֆաքսը:
Իսրայելական ԶԼՄ-ներում հայտնվել է տեղեկատվություն, որ ԱՄՆ-ն պատրաստ կլինի հարվածել Իրանին 18 ամսից: