ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ18 դեկտեմբերի 2004 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Դեկտենբերի 15-ին Ախալքալաքում տեղի ունեցած Փոքրամասնությունների հարցերով եվրոպական կենտրոնի (ՔԵԿ) համաժողովի երկրորդ օրվա օրակարգում են եղել Ջավախքի ճանապարհային համակարգի եւ Վրաստանի «Կրթության մասին» օրենքի նախագծի հարցերը: Համաժողովում հանդես եկած Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի ներկայացուցիչ Ն.Ինասարիձեի հավաստմամբ, 2005 թվականին մասնավորապես նախատեսվում է Թբիլիսի-Ծալկա-Ախալքալաք-թուրքական սահման ավտոճանապարհի կապիտալ վերանորոգում: Նա նաեւ խոստացել է, որ ուշադրություն կդարձվի Ախալքալաք-Ախալցիխե եւ Նինոծմինդա-հայկական սահման ճանապարհների վերականգնմանը: Համաժողովում ելույթ ունեցած ջավախքցիները իրենց կարծիքն են հայտնել մասնավորապես վերջինի վերաբերյալ: «Կրթության մասին» օրենքի հարցի առնչությամբ հանդես է եկել ՔԵԿ-ի ներկայացուցիչ Սեդա Մելքումյանը: Նա ընդգծել է, որ օրենքի այդ նախագիծը փակման սպառնալիքի տակ է դնում Վրաստանի բոլոր հայկական դպրոցները: Վրաստանի կրթության եւ գիտության փոխնախարար Բելա Ցիպուրիան փորձում էր հավաստիացնել մասնակիցներին, որ օրենքի նման մեկնաբանումը առաջ է եկել սխալ թարգմանության պատճառով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |