Սիրիահայերն ահազանգում են. գնալով Հալեպից դուրս գալն ավելի վտանգավոր է դառնում![]() ![]() PanARMENIAN.Net - Հալեպում բնակվող սիրիահայերը վախենում են տանից դուրս գալ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց ֆեյսբուքյան «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար, գրող-հրապարակախոս Անահիտ Ադամյանը: Նրա խոսքով` էջին վերջերս դիմել է մի սիրիահայ տղամարդ, ով հայտնել է, որ Հալեպում իրավիճակը շատ լարված է:«Ասում է` անընդհատ կրակոցներ են հնչում և ռումբեր պայթում: Ընտանիքով չգիտեն ինչ անել և փակվել են իրենց տան նկուղում: Ասում են` հազիվ են կարողացել տեղյակ պահել մեզ այդ մասին», - ասաց Ադամյանը: Սիրիահայը նաև տեղեկացրել է, որ լույսերը գնում-գալիս են, հեռախոսն անջատված է, ինտերնետ կապն էլ շատ վատ է աշխատում: «Չկա ոչ մի կոմունալ ծառայություն, որ աշխատի: Իրենք ուզում են ընտանիքով գալ Հայաստան, բայց չեն կարողանում, քանի որ, իր ասելով` քաղաքից դուրս գալը վտանգավոր է», - հավելեց հրապարակախոսը: Նշենք, որ այժմ երկրի Հալեպում կառավարական զորքորը շարունակում են Սիրիական ազատ բանակի գրոհայինների դեմ ուղղված լայնազանգված ռազմական օպերացիաները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |